Պատգամավորի թեկնածուները ձնհալի պայմաններում «նախընտրական ասֆալտ» են փռում. «Առավոտ»
Общество«Առավոտ» թերթը գրում է.
«Մոտալուտ ընտրությունների մասին մեր երկրում հուշում են ոչ միայն թեկնածուների նախընտրական պաստառները, նրանց մասին պատրաստված գովազդային հոլովակներն ու տնետուն բաժանվող բուկլետները, այլև փողոցներում ջանասիրաբար կատարվող «մինի» ասֆալտապատումները:
Անգամ առատ այս ձնհալի պայմաններում, որ մայթերով ու փողոցներով կարելի է ասել փոքրիկ գետակներ են հոսում, համայնքի ղեկավարները, պատգամավորի թեկնածուները «նախընտրական ասֆալտ» են փռում, փոսալցումներ անում, սակայն ժամեր անց ջրերը մաքրում, այդ ասֆալտը տանում են՝ այդպիսով քամուն տալով թեկնածուների և նաև բյուջեի ռեսուրսները»:
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: