Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկեց «Ուսադիրներով տիկին» մրցույթը
ОбществоՀայաստանի ռուսական ռազմակայանում Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի նախաշեմին սկսվել Է «Ուսադիրներով տիկին» -2017» ռազմահայրենասիրական մրցույթը:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, մրցումները կանցնեն երեք փուլով վեց անվանակարգերում, որոնց կմասնակցեն ավելի քան 50 կուրսանտուհիներ Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների կին զինծառայողների թվից:
Մրցույթի առաջին փուլում «պրոֆեսիոնալ արվեստ» անվանակարգում, որն անցկացվում Է «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում, աղջիկները պետք Է անցնեն խոչընդոտների գոտին՝ մարտավարական, կրակային, ֆիզիկական, ինժեներական, բժշկական, շարային պատրաստության, ճառագայթումային, քիմիական, կենսաբանական պաշտպանության, կապի արդի միջոցներով աշխատանքի եւ դաշտային պայմաններում երկու կերակրատեսակի պատրաստման նորմատիվների կատարմամբ:
Երկրորդ փուլը առաջադրանքների կատարում Է նախատեսում երկու անվանակարգում. «այցետոմս» եւ «ասմունք»: Աղջիկները պետք Է բացահայտեն իրենց անձը եւ ցուցադրեն ստեղծագործական ունակությունները հռչակավոր դերասանների եւ դերասանուհիների ծաղրանմանումներում:
Եզրափակիչ փուլը տեղի կունենա Մարտի 8-ի տոնակատարության օրը՝ կայազորի սպայի տան ակումբում: Եզրափակիչում 8 մրցորդուհիները կմասնակցեն «խոհարարական վարպետություն», «խորագիտակություն» եւ երեկոյան զգեստներով «ցուցադրաքայլք» երեք անվանակարգերին: Հաղթողները կպարգեւատրվեն տիտղոսավոր մրցանակներով եւ թանկարժեք նվերներով:
Զորամիավորումում կին զինծառայողների շրջանում մրցումները ձեռք են բերել ավանդական բնույթ: «Ուսադիրներով տիկին» մրցույթն անցկացվում Է երրորդ անգամ: