Գյուղատնտեսության նախարարությունը ցածր տոկոսադրույքով լիզինգային գյուղտեխնիկա ձեռք բերելու հնարավորություն է ընձեռելու
ЭкономикаԳյուղտեխնիկայի լիզինգային ծրագիրը շրջանառվում է կառավարությունում: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հույս է հայտնում, որ ամենաշատը 1-2 շաբաթում այն կհաստատվի:
Փետրվարի 28-ին տեղի ունեցած «Ֆերմերական կոնգրես» միջոցառման ժամանակ Իգնատի Առաքելյանը նշեց, որ ծրագրի հաստատումից հետո կկիրառվի էժ ան ֆինանսական գործիք, և գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի լիզինգային գյուղտեխնիկա ցածր տոկոսային վարկով: Նրա խոսքով` այդ ֆինանսական սահմանափակում չի լինելու, և ֆերմերները կարող են ընտրել այն գյուղտեխնիկան, որը ցանկանում են:
«Լինելու է քսան տոկոս կանխավճար, իսկ կախված թե ինչ տեխնիկա է գնվելու 3-10 տարվա կտրվածքով, տոկոսը տարեկան կկազմի 2-3-ի սահմաններում: Այսինքն՝ այն տնտեսությունները, որոնք կունենան համապատասխան կարողություններ վճարելու մայր գումար և չնչին տոկոս, նրանք կկարողանան գնել գյուղտեխնիկա»,- ասաց նախարարը:
Նա նաև հավելեց, որ էժան ֆինանսական գործիքի հնարավարությունը ստեղծվել է պարարտանյութից տնտեսված գումարների միջոցով: Առաքելյանի դիտարկմամբ, «պետք է լինի հնարավորություն, որ ցանկացած տնտեսություն մատչելի գնով գյուղտեխնիկա գնի, որպեսզի կարողանա զարգացնել իր հնարավորությունները: Եթե կա պարարտանյութ և ջուր, բայց չկա գյուղտեխնիկա` նշանակում է, ոչինչ չկա»: