Ռուսաստանը Ղրղզստանին կաջակցի ԵԱՏՄ-ին ինտեգրվելու ճանապարհին. Պուտին
ЭкономикаՌուսաստանը Ղրղզստանին կաջակցի ԵԱՏՄ-ին ինտեգրվելու ճանապարհին: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Մենք գիտենք՝ որքան դժվար Էին ընթանում մեր բանակցությունները Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շուրջ, նախագահը որքան հուզականորեն եւ բավականին կոշտ Էր պաշտպանում Ղրղզստանի շահերը»,-ասել Է Պուտինը՝ ելույթ ունենալով Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ ընդլայնված կազմով բանակցություններում:
Ռուսաստանի ղեկավարը նշել Է, որ նման պայմանավորվածությունները միշտ Էլ փոխզիջում են ենթադրում, որը գոհացնում Է գործընթացին մասնակցող բոլոր կողմերին:
«Կցանկանայի նշել, որ այս տարի Ռուսաստանը նախագահում Է Եվրասիական տնտեսական միությունում: Ես ցանկանում եմ ձեզ հաջողություններ մաղթել, մենք ամեն կերպ կաջակցենք այդ գործընթացին»,-ասել Է Պուտինը բանակցություններում: Նա հիշեցրել Է, որ հատուկ գործիքներ են ստեղծվել ԵԱՏՄ-ին Ղրղզստանի ինտեգրացումը դյուրացնելու համար, ինչպես նաեւ այն բանի համար, որ երկրի տնտեսությունը հարմարվÕ « տնտեսական միության կանոններին: