Ереван, 28.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинам В Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и шторма Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СК У КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам Вардеванян Армянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географии Россия полностью остановила импорт рыбы из Армении Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений Аресты оппозиции носят пропагандистский характер: Левон Кочарян ЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат


Մեր սահմանած նշաձողը բարձր է՝ անցկացնել ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ. Սերժ Սարգսյանի ելույթը «Կարնեգի» կենտրոնում

Политика

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի երկրորդ օրը սկսել է «Հանուն համաշխարհային խաղաղության»՝ Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակ այցելությամբ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հետազոտական հեղինակավոր այս կենտրոնում հյուրընկալված Նախագահ Սարգսյանը հանդիպում ունեցել կենտրոնի փորձագետների հետ: Հանդիպման մոդերատորը՝ «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Ստեֆան Լեhնեն, ով զբաղվում է Լիսաբոնի համաձայնագրից ի վեր ԵՄ արտաքին քաղաքականության զարգացումների և անդամ երկրների հետ փոխհարաբերությունների ուսումնասիրությամբ, լսարանին հակիրճ ներկայացրել է Հայաստանի Նախագահին, որից հետո Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Լսարանին հետաքրքրել են ինչպես Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների շուրջ ՀՀ Նախագահի տեսակետներն ու գնահատականները:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Կարնեգի» կենտրոնում

Հարգելի՛ պարոն Լեհնե, 

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, 

Ինձ համար, իհարկե, պատիվ է ելույթ ունենալ «Հանուն համաշխարհային խաղաղության» Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակի կազմակերպած միջոցառման ժամանակ : Դուք առաջին անգամ եք ինձ հյուրընկալում, բայց ես ջերմությամբ եմ հիշում Վաշինգտոնի ձեր կենտրոնական գրասենյակում ունեցած հանդիպումներն ու քննարկումները: Նման հեղինակավոր հարթակները հնարավորություն են ընձեռում մի կողմից՝ ներկայացնելու մեր երկրում տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը, մյուս կողմից՝ հ ենց մենք աղբյուրից հաղորդակից ենք դառնում փորձագիտական վերջին մշակումներին, վերլուծություններին ու մոտեցումներին: 

Եվ վերջապես, համաշխարհային խաղաղության գաղափարը, որ դրված է հիմնադրամի հիմքում, այն նպատակն է, ինչին մշտապես ձգտել և ձգտում է ողջ քաղաքակիրթ աշխարհը:

Հարգելի՛ գործընկերներ, 

Էնդրյու Կարնեգին ասում էր. «Սովորեցրե՛ք մարդկանց լավ քաղաքացիներ լինել, և դուք կլուծեք կյանքի խնդիրը»: Անվիճելի է, որ քաղաքացին պետության հաջողության գրավականներից է: Որքան կայացած ու իրազեկ է քաղաքացիական հասարակությունը, այնքան արդյունավետ են գործում պետական ինստիտուտները: Ամուր քաղաքացիական հասարակությունը, իշխանության ճյուղերի տարանջատմանը զուգահեռ, զսպումների և հակակշիռների լավագույն մեխանիզմներից մեկն է: 

Հենց դա էր մեր երկրում սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու շարժառիթը, որի մեջ մենք գտնվում ենք արդեն ավելի քան երկու տարի: Նորացված Սահմանադրությամբ մեր երկրում հստակեցվեց իշխանության տարբեր ճյուղերի իրավասությունների շրջանակը՝ շեշտադրելով բոլոր ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանվածությունն ու քաղաքացի ների ձայնի լսելիությունը։

Արդյունքում, մեր երկրում արդեն մեկնարկել է այնպիսի քաղաքական համակարգի ձևավորումը, որտեղ ազդեցիկ դերակատարները կլինեն ոչ թե անձերը, այլ քաղաքական ուժերը, քաղաքական ինստիտուտները։ Այսօր արդեն Հայաստանում ընթանում է կուսակցությունների խոշորացման և քաղաքական կոալիցիաների ձևավորման մի գործընթաց, որը մենք շատ դրական ենք համարում և որին ձգտում էինք: Քաղաքական կուսակցություններն ամրապնդվում են որպես կայուն ինստիտուտներ, աստիճանաբար վերանում կամ ձուլվում են գաճաճ կուսակցությունները:

Հայաստանն ի ր փոփոխված Սահմանադրությամբ համարձակ քայլ կատարեց՝ ուղղված մի կողմից` իշխանության ապակենտրոնացմանը, մյուս կողմից՝ այնպիսի սահմանադրական համակարգի ձևավորմանը, որը կապահովի հետխորհրդային արատավոր երևույթների վերացումը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը և լավագույն պայմաններ կապահովի երկիրը կայուն զարգացման ուղիով առաջնորդելու համար:

Գալիք շաբաթների ընթացքում Հայաստանի քաղաքական համակարգն անցնելու է լուրջ քննություն. ապրիլի սկզբին նորացված Սահմանադրության և նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ մենք կանցկացնենք խորհրդարանական ը նտրություններ: Ընտրական օրենսգրքում էլ արմատական փոփոխություններ ունենք, որոնց մի զգալի մասը մեր երկրում նախադեպը չունեցած՝ ընդդիմություն իշխանություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության և կոնսենսուսի արդյունք էր:

Ազատ և արդար ընտրությունների անցկացման և ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության էական բարձրացման նպատակով մենք սկսել ենք ակտիվորեն ներդնել ընտրությունների վերահսկման ժամանակակից տեխնիկական մեխանիզմներ։ Ավելին, անսալով ընդդիմության ցանկությանը՝ մենք համաձայնեցինք ներդնել ընտրությունների անցկացման այնպիսի թափանցիկ նորամուծություններ, որոնց հանդեպ վերապահումներ ուներ նույնիսկ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը: Բայց մենք գնացինք այդ քայլին, քանի որ այս փուլում ամենից կարևորն ընթացող գործընթացների նկատմամբ վստահության բարձրացումն է: 

Այս համատեքստում շնորհակալություն եմ հայտնում միջազգային մեր բոլոր գործընկերներին և, մասնավորապես, Եվրոպական միությանը, գործընթացի ամենասկզբից մեզ աջակցելու համար: Իրականացված բարեփոխումների ընթացքն ու արդյունքները բարձր գնահատականի են արժանացել մեր միջազգային գործընկերների, ա յդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպական միության կողմից: 

Մեր սահմանած նշաձողը բարձր է. անցկացնել ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Վստահ եմ՝ իրականություն կդարձնենք մեր այդ նպատակը, և ընտրությունների մթնոլորտն ու ընտրական գործընթացի արդյունքները կհաստատեն մեր մոտեցումների ճշմարտացիությունը: 

Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս մեր գլխավոր նպատակը ուղղակի խորհրդարանական համակարգի ներդրումը չէր, այլ ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդո ւմը՝ իշխանության ապակենտրոնացման և ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու միջոցով: Կարծում ենք՝ այդ տեսանկյունից Հայաստանը կարող է ուսանելի օրինակ ծառայել թե՛ հետխորհրդային, թե՛ տարածաշրջանային շատ երկրների համար: 

Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի երկարամյա ռազմատենչ քաղաքականության և քարոզչության կենսագործումն էր։ Այն լուրջ վնաս հասցրեց կարգավորման գործընթացին: Ադրբեջանի ագրեսիան կրկին ապացուցեց, որ Արցախի ժողովրդի պայքարը սեփական հողի վրա անվտանգ գոյության ու ազատության համար այլընտրանք չի ունեցել ու այսօր էլ չունի։ Սա կարծիք չէ, այլ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում ստեղծված և մեզ պարտադրված իրականություն։ 

Ահավասիկ, ապրիլյան պատերազմին հետևած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ 1994-1995թթ. հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաև հակամարտության գոտում այդ ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Սակայն Ադրբեջանն իր՝ արդեն սովորական դարձած վարքագծի համաձայն շարունակաբար խուսափում է այդ պայմանավորվածությունների իրականացումից՝ հայտարարելով, որ դրանց իրագործումն իբր ամրապնդելու է ձևավորված ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում: 

Եթե Ադրբեջանն իրապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն՝ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է: 

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը չէր գիտակցում, թե ինչ ծանր հարված է հասցնում խաղաղությանը, որքան է խորացնում ստատուս քվոն, որքան հետ է մղում բանակցային գործընթացը:

Ակնհայտորեն Բաքուն ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է իր ներքին հարցերի` սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների դեմ աճող դժգոհությունից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով: 

Հենց այդ պատճառով Բաքվում վերջերս հայտարարեցին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն իբր իրենց «ներքին գործն է»: Ղարաբաղյան հիմնահարցով արդեն տարիներ շարունակ որպես միջնորդներ զբաղվում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով: Հավանաբար Բաքվում վատ երազ են տեսել և դրանից եզրակացրել, թե միջազգային հանրության այս երեք խոշորագույն դերակատարներն իրենց բոլոր բարդ գործերը թողած՝ հանկարծ սկսել են զբաղվել Ադրբեջանի «ներքին գործով»: 

Դա ընդամենը մեկ օրինակ է աբսուրդի այն թատրոնի, որը բեմականացնում են Բաքվում: Մենք ստիպված ենք շարունակաբար բախվել դրան գրեթե ամենօրյա ռեժիմով: Սակայն երբեմն լինում են նաև անկեղծության պոռթկումներ: Դրանցից մեկի ժամանակ Ադրբեջանի ղեկավարը, փորձելով իր ենթակաների առջև արժևորել իրեն, հրապարակայնորեն խոստովանեց, որ բանակցությունների փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և միայն ինքն է, որ կարողանում է դիմանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ճնշումներին: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ որպես միջնորդներ, կոչված են նաև կանխելու հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումները: Հրանոթների արկերի տակ ընթացող բանակցությունները երբեք խոստումնալից լինել չեն կարող: 

Ահա այս հանգրվանում է այժմ գտնվում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը: Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը և հանդես են գալիս հիմնահարցն օր առաջ խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու օգտին: 
Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության նոր փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց իր՝ Ադրբեջանի համար: Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համարժեքորեն արձագանքելու ուժի կիրառման ցանկացած փորձի: 

Չնայած Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է հաստա տակամորեն կերտել սեփական ապագան։ Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը: 

Արցախի ժողովուրդն իր ձայնը տվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգի ձևավորման օգտին: Ինչպես տեսնում եք, երկրի կառավարման մոդելի հարցում Հայաստանի և Արցախի պատկերացումները չեն համընկնում, սակայն նույնն է ժողովրդավարական հասարակարգ կառուցելու անխախտ վճռականությունը: Արցախի ժողովուրդն այդ կամքը դրսևորել է տասնյակ տարիներ շարունակ` ընտրությունների միջոցով ձևավորելով իր գործադ իր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինները: Արցախի ժողովուրդն այլ ապագա չի պատկերացնում և լծված է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա հիմնված ազատ հասարակության կառուցման գործին: 

Արցախցին, ժողովրդավարական աշխարհի հետ հավասար, իրավունք ունի վայելելու համամարդկային բոլոր հիմնարար ազատությունները, շատ ավելի լավ գիտի ազատ ապրելու գինը, ինչի համար նա վճարել է իր սեփական զավակների արյան գնով: Այսօր էլ Արցախը ժողովրդավարություն է կառուցում թշնամական կրակահերթերի ներքո: Իսկ Ադրբեջանն ամեն ինչ անում է ազատության այս ձայնը լռեցնելու համար, կոչ է անում դատապարտել ժողովրդավարական գործընթացը Արցախում: Մինչ Արցախը հաստատուն քայլեր է կատարում դեպի ավելի ամուր ժողովրդավարություն, նրա հարևան Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում հաստատուն քայլեր է կատարում դեպի ժառանգաբար փոխանցվող լիակատար բռնապետություն: 

Այստեղ հավաքվածներդ, ես տեսնում եմ ես տեսնում եմ, հայտնի փորձագետներ եք: Եթե կա կառավարման, ինքնակազմակերպման այլընտրանքային մեխանիզմ չճանաչված միավորների համար, շնորհակալ կլինեմ, եթե հուշեք: Դժվար է բացատրել արցախցի գործընկերներին, թե ինչու ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն կարող է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և այդ կերպ ձևավորել իր կառավարման ինստիտուտները, իսկ իրենք դա անել չեն կարող:

Հայաստանը, թեև չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, այնուամենայնիվ ԵԱՀԿ-ի բյուջեն ֆինանսավորելու միջոցով մասնակից է այդ գործընթացին: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակից:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայտնի է, որ կայուն զարգացումը հանր ային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Իսկ պետության կտրվածքով առհասարակ որևէ զարգացում չի կարող կայուն լինել, եթե այն հիմնված չէ ամուր տնտեսության վրա: 

Վերջին տարիների զարգացումները փաստում են, որ Հայաստանը կարողացավ սուղ ռեսուրսների պայմաններում ձևավորել ճկուն տնտեսական համակարգ: Այդ հաջողությունները գալիս են ապացուցելու, որ մեր տնտեսության զարգացման հիմնական աղբյուրը մարդկային կապիտալն է: Որպես օրինակ բերեմ տեղեկատվության և հաղորդակցության ոլորտը, որ վերջին տարիներին դարձել է մեր տնտեսության շարժիչներից մեկը: Այս ոլորտում Հայաստանում աշխատում են այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Մայքրոսոֆթը, «ԱյԲիԷմը», «Սիսկոն», «Դ-Լինկը», «Օրաքլը», «Սինոփսիսը», «Մենթոր Գրաֆիքսը» և այլն:

Այս ոլորտում Հայաստանում գործում է շուրջ 400 կազմակերպություն, զբաղվածների թիվը հասնում է 15 հազարի: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանայք ամենաներգրավվածներից են աշխարհում։ Այս ուղղությամբ տարեկան մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% միջին աճ: ՀՆԱ-ում ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 4%, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ:
Տնտեսական զարգացման ստանդարտ մոդելներով դժվար է ապահովել առաջընթացի այն մակարդակը, որը թույլ կտա դիմագրավելու առկա համաշխարհային մարտահրավերները: Ուստի, մեզ անհրաժեշտ էր նոր տեսլական՝ նորարարական մոտեցումներով և լուծումներով: Մենք կարողացանք ձևավորել հանքահումքային ռեսուրսներից անկախ տնտեսական համակարգ:

Ի տարբերություն տարածաշրջանի մի շարք երկրների, որոնցում վերջին տարիների տնտեսական ճգնաժամը հանգեցրեց տնտեսության ապակայունացման, ազգային տարադրամի արժեզրկման՝ Հայաստանն ապացուցեց, որ նույնիսկ շրջափակման և ռեսուրսային սահմանափակման մեջ գտնվելով՝ կարողացավ ձևավորել կայուն և կանխատեսելի տնտեսություն, գրանցելով առաջընթաց մի շարք միջազգային ինդեքսներով, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես 2017», ինչպես նաև վարկանիշային «Ֆիտչ» գործակալության վերջին զեկույցներում: «Դուինգ բիզնես 2017» զեկույցի համաձայն՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը հինգ հորիզոնականով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում: 

Եվ անցած տարվա վերջին ձևավորված մեր նոր կառավարությունը հանդես է եկ ել բարեփոխումների լուրջ օրակարգով, որի նպատակն է բարձրացնել երկրի ճանաչելիության մակարդակն ու ներդրումային գրավչությունը, հատկապես՝ եվրոպական ներդրողների համար, խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, պետության կողմից համակողմանի աջակցություն ցուցաբերել այն գործարար նախագծերին, որոնք թույլ կտան ապահովել արագ տնտեսական աճ:

Հարգելի՛ գործընկերներ, 

Հայաստանի միջազգային միջավայրը քննարկելիս՝ չեմ կարող չանդրադառնալ սիրիական ճգնաժամին: Ճգնաժամի սկզբից մինչ օրս Հայաստանում ապաստան է գտել շուրջ 20 հազա ր սիրիահայ փախստական: Իհարկե, ցավով եմ այս բառն արտասանում, քանի որ նրանք մեր ընկալման մեջ փախստականներ չեն: Նրանք մեր մի մասնիկն են, որ պատմական զարգացումների բերումով ժամանակին փրկություն են գտել Սիրիայում: Այսօր, ողբերգական աշխարհաքաղաքական անցքերի արդյունքում նրանք ապաստանել են մեզ մոտ: 

Սակայն մենք անում ենք ավելին: Հայաստանը պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա. օգնությամբ բեռնված հերթական օդանավն օրեր առաջ վայրէջք կատարեց սիրիական հողում: Այն նախատեսված է ոչ միայն մեր սիրիահայ հայրենակիցների համար, ա յլև բոլոր սիրիացիների՝ անկախ կրոնական և էթնիկական պատկանելությունից: Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել՝ ի երախտագիտություն մեր բարեկամ Սիրիայի ժողովրդի, որը ժամանակին իր դռները բացեց ցեղասպանությունը վերապրած հայերի համար: 

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Երեկ մենք Նախագահ Տուսկի հետ հայտարարեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին: 

Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «և՛, և՛»-ի քաղաքականության կենսունակությանը: Ճիշտ է, դեռևս 1996թ. մենք ստորագրել էինք Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող՝ Գործընկերության և համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, սակայն այն վաղուց արդեն չի արտահայտում ո՛չ Հայաստան-ԵՄ համագործակցության ընդգրկումը, ո՛չ էլ դրա խորությունը և առավել ևս` ո՛չ էլ հավակնությունները։ Ուստի, նոր համաձայնագրով, ամրագրելով տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման ուղենիշերը, մենք ազդարարում ենք, որ շարունակելու ենք բոլոր ոլորտներում զարգացնել երկկողմ օրակարգը:

Կարևորն այն է, որ մեր համագործակցությունն ունի արժեքային հենք։ Հայաստանն անգամ պատմության ամենադժվարին պահերին իր առջև քաղաքակրթական ընտրության խնդիր չի դրել։ Ոչ ոք մեզ չի պարտադրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, դա մեր ընտրությունն է: Մեր ժողովուրդն իրեն լիովին եվրոպացի է համարում. թե՛ մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը և թե՛ մեր կենսակերպը եվրոպական է։ Պատահական չէ, որ այսօր էլ հարյուր հազարավոր հայեր ապրում են Եվրոպայում և հանդիսանում օրինավոր քաղաքացիներ՝ իրենց տաղանդն ու աշ խատասիրությունը ծառայեցնելով այդ երկրներին։ Սա ևս կարևոր կապող օղակ է Հայաստանի և Եվրոպական միության միջև։ 

Այսպիսով, մենք պարզապես ավելի ամուր իրավական հիմք ենք ապահովում այն համագործակցության համար, որը փաստորեն առկա է։ Համոզված ենք, որ դա թույլ կտա և նաև կպարտավորեցնի ունենալ ավելի արդյունավետ պետություն։ 

Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արևմտյան գործընկերների կողմից, սակայն ուրախ եմ, որ ժամանակն ամեն բան իր տեղը դրեց: 

Մենք պատրաստ ենք նպաստելու ԵԱՏՄ- ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցմանը: Հայաստանը շահագրգռված է համաեվրոպական համագործակցությամբ: Մենք քաջ գիտակցում ենք, որ եղած խնդիրները լուծելու լավագույն ուղին համագործակցությունն է, իսկ հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականությունը ապագա չունի: 

Միաժամանակ, Հայաստանը, պատմականորեն հարաբերությունների մեծ փորձ ունի Իրանի հետ, իսկ ներկա սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը դարձնում են Հայաստանը լավ հարթակ Իրան մուտք գործելու ցանկություն ունեցող եվրոպական ընկերությունների համար: Իրանի հետ զարգացնելով տարածաշրջանային օրինակելի համագործակցություն՝ Հայաստանն այսօր լավ նախադրյալներ ունի՝ դառնալու Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստների հետ կապող ամենաապահով և ամենակարճ տարանցիկ ուղին։ Դրան էր միտված Հյուսիս-հարավ ավտոմայրուղին՝ վրացական նավահանգիստներից դեպի Երևան, և ապա դեպի Իրանի սահմանակետ տանող ավտոճանապարհը ԵՄ-ի հիմնական երթուղում ներառելը։ 

Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները Հարավային Կովկասի անվտանգության կարևորագույն օղակներից են։ Վրաստանի հետ մենք մշտապես բոլոր ընթացիկ հարցերը կարգավորել ենք բարիդրացիության և փոխըմբռնման մթնոլորտում: Մեր համագործակցությունը երբևէ չենք պայմանավորել երրորդ երկրների հետ հարաբերություններով։ 

Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ի անդամի, և Վրաստանի՝ որպես ԵՄ-ի ասոցացված գործընկերոջ, այսօրվա համագործակցությունը փաստում է փոխշահավետ հարաբերությունների նոր հնարավորությունների մասին: 

Հայաստանը պատրաստակամ է դառնալու այն կայուն գործընկերը տարածաշրջանում, որը կնպաստի խոշոր դերակատարների միջև հակասությունների հարթման, տնտեսական զարգացմանն ուղղված ուղիների մշակման և ն երդրումային արդյունավետ քաղաքականության ձևավորման գործընթացին: 

Հարգելի՛ գործընկերներ, 

Եզրափակելով իմ ելույթը՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս շեշտել աշխարհում և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման կարևորությունը: Համոզված եմ, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է լուծել միջազգային հանրության համախմբված ջանքերի շնորհիվ: Եվ խորհրդանշական է, որ Երևանի կոնյակի գործարանում պահվում է այսպես կոչված «խաղաղության տակառը»՝ շրջապատված Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ ի դրոշներով։ Դա հաշտության և խաղաղության ակնկալիքի սոսկ մեկ խորհրդանշական դրսևորում է: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ աշխարհահռչակ հայկական կոնյակով կազդարարենք մեր տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատումը՝ զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով Հարավային Կովկասի բոլոր բնակիչների համար։ 

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»