«Ժողովուրդ». Վիճակագրական ուշագրավ տվյալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում աշխատանք ունի 1 մլն 163 հազար 800 մարդ, որոնցից 253 հազարը պետական հիմնարկներում աշխատողներն են։ Հայաստանցիների ամեն հինգերորդը որեւէ պետական հիմնարկի աշխատակից է, որոնք ապրում են մնացած 900 հազարի վճարած հարկերի հաշվին։ Ի դեպ, Հայաստանն ունի 18 նախարար, 61 փոխնախարար, 220 դատավոր, 10 մարզպետ եւ 24 մարզպետի տեղակալ, մարզպետարանների մնացած աշխատակիցների թիվը հազար 242 է, Երեւանի քաղաքապետարանում՝ ներառյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատում է երկու հազար 11 մարդ։ Հայաստանի աշխատունակ տարիքի բնակչության թիվը 2 մլն 34 հազար է, այսինքն՝ աշխատանք չունեցող բնակչությունը 870 հազար է։ Իսկ պաշտոնապես գործազուրկների թիվը 224 հազար 600 է։ Հայաստանի կանանց թիվը տղամարդկանցից ավելի է 130 հազարով, ինչը նշանակում է, որ գործազուրկների մեծամասնությունը հենց կանայք են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում