Ընտրությունդ շաքարով կտրեմ. Հայաստանում շաքարավազը կրկին թանկանում է. «ՀԺ»
Общество
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի խանութներում շաքարավազը կրկին թանկանում է։ Նախօրեի դրությամբ «Երևան Սիթի» սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 410 դրամով։ Հունվարի համեմատ շաքարավազը թանկացել է 5-10 դրամով:
Նախօրեի դրությամբ հարևան Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիի «Քաֆուր» սուպերմարկետում 1 կգ շաքարավազը արժե 1.70 լարի, որը դրամի վերածած կազմում է 3222 դրամ։ Երեկվա դրությամբ ՌԴ մայրաքաղաքի սուպերմարկետում («Աշան», «Պկատուրչկա», «Պերեկրյոստոլ») մեկ կգ շաքարավազի մանրածախ գինը կազմում էր 320-328 դրամ։ Ստացվում է, որ Հայաստանում շաքարավազը 27-25 տոկոս ավելի թանկ է, քան հարևան Վրաստանում և ԵՏՄ ՀՀ գործընկեր Ռուսաստանում։
Սա ունի նաև մեկ այլ տրամաբանական բացատրություն․շաքարավազի բիզնեսի մենաշնորհը Հայաստանում պատկանում է Սամվել Ալեքսանյանին, որը ՀՀ ռեյտինգային ցուցակում է։ Իսկ առջևում ընտրություններն են՝ փող է պետք։ Շատ փող»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: