«Հայկական ժամանակ». «Նազարբաեւին կբարեւես»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ պատահական այցով ԱԺ էր եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա ԱԺ նախագահի համար նախատեսված հատուկ մուտքով բարձրացել է Գալուստ Սահակյանի աշխատասենյակ ու ավելի քան մեկ ժամ մնացել այնտեղ։
Մեր թղթակցի հարցին, ո՞րն էր այցի նպատակը, ու ի՞նչ են քննարկել, Աբրահամյանը պատասխանել է լռությամբ։ Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում է ոչ իշխանական ուժերի հանրահավաքներին, պատասխանել է. «Շատ լավ»։ Իսկ առաջարկներ չունի՞ ընդդիմությանը. «Ոչ թող սպասեն, կասեմ», - ասել է նա։ Վարչապետը բացառել է, որ իրենք հետ կկանգնեն սահմանադրական փոփոխությունների մտադրությունից, իսկ մեր թղթակցի հարցին, թե ո՞րն է ԵՏՄ-ին անդամակցելու փոխզիջումային տարբերակը, որի մասին հայտարարել էր Նուրսուլթան Նազաբաեւը, պատասխանել է. «Կբարեւես, կբարեւես իրեն (Նազարբաեւին)»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում