Հայաստանում շինարարության ծավալները նվազել են
ЭкономикаՀայաստանում 2017 թվականի հունվարին շինարարության ծավալները կազմել են 7 մլրդ 556.2 մլն դրամ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է նվազում 5.3 տոկոսով:
Շինարարության համար, որպես ֆինանսավորման աղբյուր, ամենազգալի ներդրում են ունեցել կազմակերպությունների միջոցները` շուրջ 4 մլրդ 308.5 մլն դրամ: 2016 թվականի հունվարի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 2,2 անգամ:
Միևնույն ժամանակ, 69,5 տոկոսով ավելացել է Համաշխարհային բանկի վարկերով ֆինանսավորվող շինարարության ծավալները` կազմելով 337,1 մլն դրամ: Օտարերկրյա ներդրողների կողմից ֆինանսավորվող շինարարության ծավալը կազմել է 543,5 մլն դրամ` ավելանալով 4,5 անգամ: