Հայ արիները նշել են Հայր Արայի Հրաշագործության տոնը
ОбществоԱմեն տարի հայ արիադավան հայերը Արարչի տոնից՝ Տրնդեզից հետո եւ հայարիական ամանորից՝ մարտի 21-ից առաջ նշում են Հայ տեսակի Գերագույն Աստծո՝ Հայր Արայի տոնը:
Հայոց Սրբազան տոմարով Հրոտից ամսվա Մանի օրը՝ մարտի 1-ին, առավոտ ծեգին, Հայ ԱրիականՄիաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատյան դաշտի սահմանամերձ միհատվածում՝ Մեծ < /b>եւ Փոքր Մասիսների հայացքի ներքո կատարեցին ծիսական արարողություն:
Ինչպես հաղորդեցին Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնից, քուրմ Արմոգը ծեսը սկսեց ձոնով՝ ի փառաբանումն Հայր Արայի, Ով Արարչի զավակն է, Հայ աստվածային համակարգի Գերագույն Աստվածը, Ով Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի մարմնացումը… Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է՝ վերազարթոնք: Բնական վերազարթոնքի հովանավորը Հայր Արան է, որհետեւում է բնակարգին եւ հայ աÖ �իներին պարգեւում Նոր Կյանք… Դրա համար այս տոնը կոչվում է նաեւԱստվածահայր Արայի Հրաշագործության Տոն: Հայր Արան ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնությանմեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք հավերժապտույտ շղթայի մեջ:
Փառաբանումից հետո Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Քրմական դասի ներկայացուցիչները խորհրդանշական 8 կրակներ վառեցին (Հայ աստվածային համակարգի 8 Աստվածների անունով) եւ այդ կրակներում 8 գինեթասեր օծեցին: Հայ Աստվածների օգնությամբ եւ Հայր Արայի զորակցությամբ ուժ ու կորով խնդրեցին՝ երբեք չդրժելու մասիսաերդումը՝ մշտապես պայքարելու հանուն հզոր ու միացյալ Հայաստանի: Օծված գինեթասերը դրվեցին կրակների շուրջ՝ ի փառս գալիք այն ժամանակների, երբ Հայ Աստվածները կրկին գինեխում կանեն Հայ մարդկանց հետ:
Գինօծումից հետո տոնի մասնակիցները երգուպարի բռնվեցին՝ 8-ական ռազմական երգ ու պարաշարժումներ փոխանցաբար կատարելով:
Տոնից հետո Հայ Արիական Միաբանության երեւանյան գրասենյակում Քրմական դասը հավաք հրավիրեց: Օրակարգում քննարկման դրվեց ներկայացուցիչներից մեկի՝ Հնդկաստանումհնագույն ժամանակներից պահպանված փաստաթղթերում՝ Հայոց հավատին առնչվող ուսումնասիրությունների արդյունքը:
Հավաքին ներկա գտնվելու պատիվ է ունեցել «Լուսանցք» հասարակական-