Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անցկացրել
ОбществоԶինպատրաստության պլանային աշխատանքների շրջանակներում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի անձնակազմը վեր է հանվել «Տագնապ» ազդանշանով: Ինչպես տեղեկացրին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից, անձնակազմն իրականացրել է 30 և 100 կիլոմետրանոց զորաշարժ դեպի «Կամխուդ» և «Ալագյազ» հրաձգարաններ:
Վարժանքները հիմնականում կենտրոնացել են ավիացիայի հարվածներից պաշտպանվելու, դժվարանցանելի ձնածածկ տարածքները հաղթահարելու, ինչպես նաև ենթադրյալ դիվերսիոն խմբերի գործողությունների գոտիներով անցնելու խնդիրների վրա: