Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը փակ է
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի
Փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը:
Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր այլընտրանքային ավտոճանապարհը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ն:
Արարատի և Արմավիրի մարզերում մառախուղ է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: