Եթե նույնիսկ եղել է այդպիսի վիճաբանություն, դա չի կարող կրկնվել Դաշնակցության հետ. Դավիթ Լոքյան
ОбществоԻնչպես հայտնում է ORER.am-ը, այսօր խորհրդարանում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ հաշվի առնելով մրցակցությունը, որդու շանսերն ինչպե՞ս է գնահատում, նշեց. «Գիտե՞ք` այդ մրցապայքարի հետ յուրաքանչյուր կուսակցության ռեյտինգային թեկնածուն էլ կապ չունի, կարծում եմ` ինքը կկարողանա լուրջ մրցակից լինել այդ ընտրատարածքում, և ժողովրդից կախված կլինի, թե ինչ չափով ձայներ կունենա»:
Ինչ վերաբերում է Բազմասեր Առաքելյանի և դաշնակցականներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպին, ապա նախարարը նշեց, որ մանրամասներին չի տիրապետում:
«Եթե նույնիսկ եղել է այդպիսի վիճաբանություն, դա չի կարող կրկնվել Դաշնակցության հետ։ Ես Բազմասեր Առաքելյանի հայտարարությունը տեսա, որ իրենք ընկերներ են ու չունեն խնդիրներ»,- եզրափակեց Լոքյանը: