ԱԺ պատգամավորի ընկերությունը թանկացրել է «Սնիկերս», «Մարս» և «Թվիքս» շոկոլադների գները. «ՀԺ»
Экономика«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ պատգամավորի թեկնածու Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը, որը զբաղվում է շոկոլադի ներմուծմամբ, կտրուկ թանկացրել է Հայաստանում վաճառվող «Սնիկերս», «Մարս», «Թվիքս» շոկոլադե սալիկների մեծածախ գինը, որն էլ բերել է մանրածախ գնի թանկացման:
Օրինակ՝ եթե վերջին օրերին 1 կիլոգրամ «Սնիկերս» տեսակի շոկոլադե սալիկները վաճառվում էին մինչև 3500 դրամ, երեկ մեր տեսախցիկը ֆիքսել է, որ համանուն շոկոլադների 1 կգ‐ի գինը հասել է մինչև 3850 դրամի:
Մանրածախ մթերային խանութների աշխատակիցներն ասացին, որ թանկանալու են նաև հատով վաճառվող շոկոլադե սալիկները:
Արկադի Համբարձումյանը ՀՀԿ‐ի համամասնական ցուցակի 157‐րդ տեղում է: Նա առաջադրվել է նաև Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային կարգով»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: