Հայաստանի տարածքում փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ը գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ
ОбществоՀայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Փետրվարի 28-ին Սյունիքի մարզում` Կապան քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գրանցվել է 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.9) երկրաշարժ, որին հաջորդել է երկու ստորգետնյա ցնցում` 3.3 (4-5 բալ) և 1.8 (2-3 բալ) մագնիտուդերով: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում` 5 բալ, Գ որիս և Քաջարան քաղաքներում` 4-5 բալ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումներից Սյունիքի մարզում բնակչությունը խուճապի է մատնվել: Էպիկենտրոնային գոտում ավերածություններ չեն առաջացել:
Ինչպես տեղեկացրեցին «ՍՊԾ» գործակալությունից, տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Փետրվարի 23-ից 25-ը 3-4 բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Վան քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արևելք (մագնիտուդ 2.7), Սարայ քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք (մագնիտուդ 2.8) և Մուշ քաղաքից 71 կմ դեպի հյուսիս-արևելք (մագնիտուդ 2.7): Փետրվարի 26-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևելք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) երկրաշարժ:
Տարածաշրջանից դուրս 6.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել փետրվարի 24-ին խաղաղօվկիանոսյան Տոնգա կղզիների ափերի մոտ: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: