Արթուր Սարգսյանը շարունակում է հրաժարվել քաղաքացիական հիվանդանոցում բուժումը շարունակելուց. ՄԻՊ
ОбществоՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին ևս նշել է, որ հրաժարվում է բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մեր աշխատակիցներն այսօր առավոտյան եղել են «Դատապարտյալների հիվանդանոցում», ստուգել բոլոր հանգամանքները: Արթուր Սարգսյանը նաև մեր աշխատակիցներին է ասել, որ հրաժարվում է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց: Նրա առողջության պահպանման հարցն ինձ, նաև մեր աշխատակիցների համար առաջնային է»,- ասաց Թաթոյանը:
Արթուր Սարգսյանը արդեն 21 օր է, ինչ հացադուլի մեջ է: