Մեկնարկեց մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց առաջնությունը
СпортՕլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան տղաները: Այս տարի առաջնությանը մասնակցում էին մեծաքանակ մարզիկներ: Բազմամարտի Հայաստանի չեմպիոնի կոչումը հերթական տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը: Երկրորդ տեղում Վիգեն Խաչատրյանն է, իսկ եռյակի վերջում Արմեն Պետրոսյանն է:
Տղաների առաջնության առանձին գործիքների եզրափակիչը կկայանա մարտի 4-ին: