Դոլարն արժևորվել է, եվրոն, ֆունտն ու ռուբլին` արժեզրկվել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 2-ին կազմել է 486,75 դրամ: Այն մարտի 1-ին արժևորվել է 0,04 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 512,26 դրամ՝ արժեզրկվելով 0,68 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 597 դրամ է՝ մարտի 1-ի համեմատ այն արժեզրկվել է 5,11 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 2-ին կազմել է 8.31 դրամ` մարտի 1-ի համեմատ այն արժեզրկվել է 0,07 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 286,85 դրամ, ոսկի՝ 19,411,48 դրամ, պլատին` 15,884,11 դրամ: