ՀՀ ոստիկանապետը դրական էլ գնահատել մարզի Արագածոտնի ոստիկանների աշխատանքը
ОбществоՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Արագա ծոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
Վլադիմիր Գասպարյանը 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով դրական գնահատեց մարզի ոստիկանների աշխատանքը: Միևնույն ժամանակ՝ հանձնարարեց առավելագույն ուշադրություն դարձնել նախկինում չբացահայտված հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման խնդրին՝ ընդգծելով, որ արդյունավետ աշխատանքն այդ ուղղությամբ ոչ միայն հանցագործությունների լավագույն կանխագելումն է, այլև ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման երաշխիքը:
Մանրամասն վերլուծելով համայնքային և ճանապարհային ոստիկանության, անձնագրային, անչափահասների հետ տարվող աշխատանքի և այլ ծառայությունների խնդիրներն ու պատասխանատուների հետ քննարկելով աշխատանքի կատարելագործման ուղիները՝ Վլադիրմիր Գասպարյանը, հատկապես կարևորեց օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունավետության անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանության խնդիրներին՝ ընդգծելով յուրաքանչյուր ծառայողի համար իր գործառույթների բացարձակ իմացության և դրանց լիարժեք կիրարկման անհրաժեշտությունը, ոստիկանության պատասխանատվությունը ընտրությունների շրջանում ոչ միայն պատշաճ կարգուկանոն ապահովելու, այլև հանրային հավասարակշիռ ու հանդուժողական մթնոլորտ պահպանելու գործում:
Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ»: