Խանջյան փողոցում տղամարդը սպառնում է նետվել վերամբարձ կռունկից
ОбществоԵրեւանի Խանջյան փողոցում մոտ 60-ամյա տղամարդը բարձրացել է վերամբարձ կռունկի վրա եւ սպառնում է նետվել: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Մարտի 3-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կռունկից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: