Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Կիևի մրցաշարը
Спорт31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Կիևի մրցաշարը:
Արմենպրեսի հաղորդմամբ` օլիմպիական չեմպիոնը մրցաշարը բաց կթողնի թեթև վնասվածքի պատճառով: 98 կգ քաշային կարգում Ալեքսանյանի փոխարեն Ուկրաինայի մրցաշարին կմասնակցի Արթուր Շահինյանը:
Կիևի մրցաշարին կմասնակցեն 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 70 կգ քաշային Վարշամ Բորանյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը, 80 կգ քաշայիններ Սարգիս Քոչարյանը և Ռաֆիկ Մանուկյանը, 85 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը, 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը: