Վեդի քաղաքում 77-ամյա տղամարդը ձյուն մաքրելիս ընկել է տան տանիքից
ОбществоNEWS.am-ը գրում է.
Արարատի մարզի Վեդի քաղաքում այսօր՝ մարտի 3-ին, 77-ամյա տղամարդը ձյուն մաքրելիս ընկել է տան տանիքից, նրան տեղափոխել են Վեդի քաղաքի հիվանդանոց: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ 77-ամյա Ս. Գալստյանի մոտ պարանոցի կոտրվածք է հայտնաբերվել, նրան տեղափոխել են Երեւան: