Mercedes-Benz-ը շուրջ 1 մլն նորագույն մեքենա է ետ կանչում ողջ աշխարհում
ОбществоԳերմանական Daimler AG կոնցեռնը մտադիր է շուրջ մեկ միլիոն Mercedes-Benz մակնիշի նորագույն մեքենա ետ կանչել ողջ աշխարհում:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, նման որոշում է կայացվել շարժիչների բռնկման մասին տեղեկության հիման վրա:
Աղբյուրի տվյալներով`տեղի ունեցած նմանօրինակ միջադեպերի հետևանքով ոչ ոք չի տուժել: Շարժիչները բռնկվել են 51 անգամ: Միաժամանակ նշվում է, որ դեպքերից 30-ը տեղի է ունեցել ԱՄՆ-ում:
Ինչպես ենթադրվում է, ետ են կանչվելու 2015-2017 թվականներին արտադրված մոդելները: Միայն ԱՄՆ-ում նախատեսվում է 300 000 մեքենա ետ կանչել: