Եվրոպացիները որպես ջերմության աղբյուր՝ նախընտրում են էլեկտրական ծածկոցները, այլ ոչ թե զուգընկերներին
ОбществоEMNID հետազոտական ինստիտուտը ՝գերմանական E.On էներգետիկ ընկերության պատվերով, եվրոպական ութ երկրներում հետազոտություն է անցկացրել մրսած ոտքերը տաքացնելու նախընտրելի միջոցների մասին։ Առաջին տեղում էլեկտրական ծածկոցներն են հայտնվել, իսկ երկորդում՝ զուգընկերները։ Հարցման արդյունքները ներկայացրել է «Ինտերֆաքսը» ։
Հետազոտությանը մասնակցել է մոտ ութ հազար մար՝ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Չեխիայից , Ռումինիայից, Շվեդիայից, Թուրքիայից ու Հունգարիայից։ Պարզվել է, որ հարցման մասնակիցների 28 տոկոսը նախընտրում է տաքանալ տեխնիկայի միջոցով, իսկ կյանքի ուղեկիցներից ջերմություն է ստանում 25 տոկոսը։