Սուրեն Կարայանն ու Դենիս Մանտուրովը քննարկել են հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցը
ЭкономикаՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մարտի 3-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու նախարարները քննարկել են փոխգործակցությունը գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում։
Սուրեն Կարայանը և Դենիս Մանտուրովը անդրադարձել են նաև ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցությանը և հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը։