Ավարտվեց մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց առաջնությունը
СпортԱլբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ավարտվեց մարմնամարզության Հայաստանի տղաների առաջնությունը:
Արմենպրեսի հաղորդմամբ` տղաների մրցապայքարում որոշվեցին առանձին գործիքների վրա Հայաստանի չեմպիոնները: Ազատ վարժություններում 13.333 միավորով Հայաստանի չեմպիոն դարձավ Արթուր Դավթյանը: Վերջինս առաջին տեղում էր նաև զուգափայտերի (13.933 միավոր), հենացատկի (14.5) և պտտաձողի (13.0 միավոր) վարժությունում: Օղակների վարժությունում 15.0 արդյունքով Հայաստանի չեմպիոն դարձավ Վահագն Դավթյանը, իսկ նժույգթափերում` Հարություն Մերդինյանը (14.9 միավոր):
Նախօրեին կայացած մրցումային առաջին օրը բազմամարտի չեմպիոն էր դարձել Արթուր Դավթյանը: