Բեքհեմը հաղորդում կվարի չինացի պատանի ֆուտբոլիստների համար
СпортՖուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմն աշխատանքի կանցնի չինական հեռուստաալիքում:
Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը կվարի սկսնակ ֆուտբոլիստների համար ուսուցողական ամենօրյա հաղորդում: Բեքհեմն աշխատանքի առաջարկն ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպանի խնդրանքով: Սի Ցզինպանը հավատում է, որ ապագայում չինացիներին կհաջողվի հաղթել աշխարհի առաջնությունում:
Դեւիդ Բեքհեմի շոուն եթերում կհայտնվի հաջորդ ամիս եւ ամեն օր կցուցադրվի CETV ալիքով, որն ունի մոտ 971 հեռուստադիտող: