Գվարդիոլա. Մանչեսթեր Սիթին 2:0 հաշվի ժամանակ չի պատրաստվում պաշտպանվել
СпортՊրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Սանդերլենդին» և հաղթել 2:0 հաշվով:
Խաղից հետո «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է իր տպավորություններով:
«Մենք անչափ գոհ ենք: Լավ խաղ ցուցադրեցինք, չնայած, որ խաղադաշտում ագրեսիվ ֆուտբոլ էր ընթանում: Մեր խփած առաջին գոլը հրաշալի էր: Կարևոր էր ընդմիջման գնալ խփած գոլով: Եթե տանտերերը կարողանային առաջ անցնել հաշվի մեջ, ապա մեզ համար դժվար կլիներ շարունակել հանդիպումը:
«Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում 2:0 հաշվի ժամանակ պաշտպանվել և պահել հաշիվը: Դա նորմալ կլիներ 3:0 կամ 4:0 հաշվի ժամանակ»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում BBC-ն: