Դոլարն արժեզրկվել է, եվրոն, ֆունտն ու ռուբլին` արժևորվել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 6-ին կազմել է 486,71 դրամ: Այն մարտի 5-ի համեմատ արժեզրկվել է 0,11 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 516,01 դրամ՝ արժևորվելով 4,07 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 596,80 դրամ է՝ մարտի 5-ի համեմատ այն արժևորվել է 1.47 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 6-ին կազմել է 8.39 դրամ` մարտի 5-ի համեմատ այն արժևորվել է 0,10 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 276,35 դրամ, ոսկի՝ 19,192,38 դրամ, պլատին` 15,444,66 դրամ: