Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն ավելացել է
ЭкономикаՀայաստանում 2017 թվականի հունվարին ոչ ալկոհոլային խմիչքների, բնական հյութերի, հանքային ջրերի և աղբյուրի ջրի արտադրություններն աճել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալը կազմել է 3 մլն 910,1 հազար լիտր: 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 39 տոկոսով։
Այս տարվա հունվարին բնական հյութերի արտադրությունն ավելացել է 0,7 տոկոսով` կազմելով 561,2 հազար լիտր:
Հանքային ջրերի արտադրությունը 2017 թվականի հունվարին կազմել է 2 մլն 709,3 հազար լիտր: Դրա արտադրություն աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 90,8 տոկոս:
Հայաստանում այս տարվա հունվարին աղբյուրի ջրի արտադրությունը կազմել է 1 մլն 563 հազար լիտր: 2016 թվականի հունվարի համեմատ աճը կազմել է 13,3 տոկոս: