«Ռուբինի» հարձակվողը տեղափոխվել է «Փյունիկ»
СпортԿազանի «Ռուբինի» երիտասարդական թիմի հարձակվող Գեւորգ Հարությունյանը տեղափոխվել է Երեւանի «Փյունիկ», հայտնում է Transfermarkt-ը:
20-ամյա ֆուտբոլիստը երեւանյան ակումբում նորամուտը նշել է «Գանձասար-Կապանի» դեմ Հայաստանի Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խաղում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում:
Մինչեւ «Փյունիկ» տեղափոխվելը Հարությունյանը փորձաշրջան էր անցել Լատվիայի «Սպարտակ Յուրմալայում»: Ռուսաստանի ընթացիկ երիտասարդական առաջնությունում նա մասնակցել է 17 խաղի եւ խփել 3 գոլ: