Արիստակես Հովսեփյանի «Անքնություն» բանաստեղծությունների ժողովածուն հանձնվեց ընթերցասերների դատին
Культураմտորումներս, հայրենիքիս, հայրենի լեռնաշխարհին, սիրածս կնոջը նվիրված բանաստեղծություններ և քառյակներ: Շատ ուրախ կլինեմ, եթե գործերս սիրվեն»,- նշեց Արիստակես Հովսեփյանը:
Գիրքը խմբագրել է Դավիթ Գյուրջինյանը: Նրա խոսքով՝ Արիստակեսը համեստ մարդ է:
«Մենք ասում ենք նոր անուն, բայց Արիստակեսը վաղուց է ստեղծագործում: Կարողանում է գեղեցիկ և պատկերավոր արտահայտել իր հոգում կուտակվածը: Ուրախ եմ, որ նա վճռեց հրատարակել իր ստեղծագործությունները: Հաճույքով եմ կարդացել դրանք և խմբագրել»,- ասաց խմբագիրը և հավելեց, որ գրքում կա անձնական քնարերգություն, որը ծնվել է հայկական դասական բանաստեղծության ակունքներից, սակայն Արիստակեսն ունի իր սեփական ձեռագիրը և կարող է երկար ճանապարհ անցնել:
Շնորհանդեսին ներկա էին հեղինակի ընկերները, հարազատները և գրական ոլորտի ներկայացուցիչներ:
Արիստակես Հովսեփյանը մասնագիտությամբ ինժեներ է և աշխատում է այդ բնագավառում: Ստեղծագործում է վաղ տարիքից: «Անքնություն» բանաստեղծությունների ժողովածուն հրատարակել է իր մտերիմ ընկերոջ՝ լուսանկարիչ Էդգար Հարությունյանի հորդորով և աջակցությամբ: