Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը բարդ վարժությամբ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
СпортՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանն աշխարհի գավաթի խաղարկությանը կներկայանա բարդ վարժությամբ:
«Աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ հավաքներ ունենք Դոհայում և այդ հավաքից հետո նոր կտեսնենք, թե ինչ կարող ենք անել: Կարծում եմ՝ գավաթի խաղարկությանը բարդ վարժությունով կմասնակցեմ: Այս ամենի հետ փոփոխվել է նաև մեր կանոնակարգը, ես էլ հարմար վարժություն եմ ընտրել ինձ համար: Երևի խնդիրներ չեմ ունենա: Չեմ կարող ասել, մեդալ կունենա՞մ աշխարհի գավաթի խաղարկությունում, թե ոչ, կարևորը` իմ գործը լավ անեմ»,- ասաց Մերդինյանը:
Մինչ գավաթի խաղարկությունը թիմը 11-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Դոհայում: Գավաթի խաղարկությունը կկայանա Դոհայում մարտի 20-26-ը: