Կաշվի հումքի, թղթի և փայտի արտահանման ու ներմուծման ծավալներն ավելացել են
ЭкономикаՀայաստանից 2017 թվականի հունվարին արտահանվել են 917,1 հազար դոլարի կաշվի հումք,կաշի,մորթի և դրանցից պատրաստված իրեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էին 885,1 հազար ԱՄՆ դոլարի կաշվի հումք,կաշի,մորթի և դրանցից պատրաստված իրեր, ինչը նշանակում է, որ այս տարվա հունվարին դրա արտահանումն ավելացել է 3,6 տոկոսով:
Միևնույն ժամանակ Հայաստան են ներմուծվել 988.4 հազար դոլարի կաշվի հումք,կաշի,մորթի և դրանցից պատրաստված իրեր, իսկ 2016 թվականի հունվարին` 581,7 հազար դոլարի: Ներմուծման ծավալները նույնպես աճել են: Աճը կազմում է 69,9 տոկոս:
Փայտ և փայտյա իրերի արտահանման ծավալները 2017 թվականի հունվարին կազմել 91,6 հազար դոլար, իսկ նախորդ տարվա հունվարին` 17,1 հազար դոլար` աճելով շուրջ 5,4 անգամ: Ներմուծման ծավալներն այս տարվա հունվարին կազմել են 2 մլն 819,1 հազար դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 1 մլն 93,4 հազար դոլար` աճելով 2,6 անգամ:
Թղթի և թղթից իրերի արտահանումն ավելացել է շուրջ 4 անգամ: Այս տարվա հունվարին արտահանվել էր 37,9 հազար դոլարի, իսկ 2016 թվակնաի հունվարին` 9,5 հազարի: Դրանց ներմուծման ծավալներն ավելացել են 75,1 տոկոսով: 2017 թվականի հունվարին ներմուծվել է 4 մլն 734,6 գազար դոլարի թուղթ և թղթից իրեր, իսկ 2016-ի հունվարին` մլն 704,3 հազար դոլարի: