Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է Ռուսաստան
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում մեկնել է Ռուսաստան, որտեղ տեղի կունենա «Ռոստովի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղը: Այդ մասին Հայաստանի հավաքականի ավագը հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ կատարելով «Россия, летим!» գրառումն ու տեղադրելով լուսանկար: Մխիթարյանն ընգրկվել է հանդիպման հայտացուցակում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել էր, որ մկանային վնասվածքից վերականգնվող Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ սպասվում է Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը տեղի կունենա մարտի 13-ին:
«Ռոստով» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը մարտի 9-ին է եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:00-ին: