«Բարսելոնա» - ՊՍԺ. Բուքմեյքերների կարծիքը
СпортՖուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» կընդունի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, որին Փարիզում պարտվել է 0:4 հաշվով:
William Hill բուքմեյքերական գրասենյակը կատալոնական ակումբի հաղթանակը գնահատում է 1.44 գործակցով, ֆրանսիացիներինը՝ 6.00, իսկ ոչ ոքին՝ 4.80:
Օրվա մյուս խաղում «Բորուսիան» Դորտմունդում կընդունի պորտուգալական «Բենֆիկային», որը Լիսաբոնում հաղթել է նվազագույն հաշվով: Գերմանական ակումբի հաղթանակն ունի 1.36 գործակից, պորտուգալացիներինը՝ 8.50, իսկ ոչ ոքին՝ 4.80:
Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին:
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 23:45 (առաջին խաղ՝ 0:4)
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 23:45 (առաջին խաղ՝ 0:1)