Հոկտեմբերի 18-ին, ժամը 12.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 48 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (6 տարեկան երեխա) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը,-այս մասին հայտնում է ORER.am-ը, տեղեկանալով ԱԻՆ-ից: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. տան 6-ամյա բնակիչը ներսում քնած է եղել: