Կառավարությունը ներդրողների և ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կդառնա համակարգված աշխատանքի միջնորդ
ЭкономикаՆերդրումային ծրագրերի իրականացման ընթացքում կառուցապատողները և առհասարակ գործարարները հաճախ բարձրացնում են էլեկտրաէներգիայի, գազի և ջրամատակարարման ընկերությունների հետ համակարգված աշխատանքի անհրաժեշտության մասին:
Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ՀՀ կառավարության կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանը և ներդրողներին աջակցելու նպատակով հանձնարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարին՝ հնգօրյա ժամկետում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, ՀԷՑ և «Վեոլիա ջուր» ընկերություններին առաջարկել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և համայնքների ղեկավարների հետ ռեգուլյար համատեղ աշխատանքի միջոցով կներկայացնեն օպերատիվ լուծումներ կառուցապատողների, ներդրողների կողմից ներկայացված ենթակառուցվածքներին առնչվող հարցեր:
Վարչապետը ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեին հանձնարարեց կնքված ներդրումային համաձայնագրերի պատճենները հնգօրյա ժամկետում համապատասխան գրությամբ ներկայացնել վերոնշյալ ընկերություններին և ընկերությունների ու ներդրողների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավել Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությանը: