Հյուսիսափայլը՝ արտացոլված լճի «հայելապատ» մակերևույթին. իսլանդացին բացառիկ կադր է ֆիքսել
LifestyleԻսլանդացի լուսանկարիչ Սիգուրդուր Ուիլյամն արշավի է մեկնել երկրի ամենագեղատեսիլ անկյուններից մեկը, որտեղ գտնվում է հրաբխային խառնարանում գոյացած Քերիդ լիճը:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, լուսանկարիչը ֆիքսել է բացառիկ կադր, որում գիշերային աստղազարդ երկնակամարում լուսարձակող հյուսիսափայլը մասամբ արտացոլվել է մաքրամաքուր լճի հայելային մակերևույթին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Քերիդ լիճն իր բնական գեղեցկության շնորհիվ ամեն տարի գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների:
