Արման Երեմյանի 3 սաներ դարձել են Հայաստանի չեմպիոն
СпортԵրեւանում կայացել է թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 50 մարզիկներ՝ Երեւանից, Գյումրիից, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Արմավիրի մարզերից եւ Արցախից, փոխանցում են Սպորտի եւ երիտասարդյության նախարարությունից:
Բաքվում կայացած Եվրոպական խաղերի եւ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի մասնակից Արման Երեմյանի 3 սաներ նվաճել են ոսկե մեդալ: Հայաստանի չեմպիոն են դարձել՝ Տիգրան Գրիգորյանը (54 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ղազարյան), Գարեգին Մախմուրյանը (58 կգ, անձնական մարզիչ՝ Արման Երեմյան), Սերգեյ Ավանեսովը (63 կգ, անձնական մարզիչ՝ Զորայր Մեքինյան), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ, անձնական մարզիչ՝ Արսեն Ավետիսյան), Հենրիկ Բադալյանը (74 կգ, անձնական մարզիչ՝ Զորայր Մեքինյան), Դավիթ Վարդումյանը (80 կգ, անձնական մարզիչ՝ Գեւորգ Դանիելյան), Արսեն Գրիգորյանը (87 կգ, անձնական մարզիչ՝ Արման Երեմյան) եւ Լեոնիդ Հարությունյանը (87+ կգ, անձնական մարզիչ՝ Արման Երեմյան)։
Առաջնության արդյունքներով ձեւավորված թաեքվոնդոյի հավաքականը 2017 թվականի ապրիլի 16-ից 17-ը Թեհրանում կմասնակցի միջազգային հեղինակավոր մրցաշարի, իսկ մայիսին՝ Հարավային Կորեայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: