Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 7 մարզիկներ
Спорт18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 մարզիկներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 13-22-ը Ռումինիայի Բրաիլա քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 7 մարզիկով: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Ռումինիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: