Մարկ Ցուկերբերգն ու Պրիսցիլա Չանն սպասում են երկրորդ երեխայի ծնունդին
ОбществоՄարկ Ցուկերբերգը և նրա կինը` Պրիսցիլա Չանը, սպասում են իրենց երկրորդ դստեր լույս աշխարհ գալուն: Business Insider-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 9-ին հայտարարել է Facebook-ի հիմնադիրը:
Զույգն սպասում է երկրորդ երեխայի ծնունդին` մեկամյա Մաքսից հետո, որը ծնվել է 2015-ի դեկտեմբերին:
«Մաքսի հետ դժվարին փորձ ձեռք բերելուց հետո մենք այնքան էլ համոզված չէին, թե արդյոք պատրաստ ենք երկրորդ երեխայի ծնունդին: Երբ ես և Պրիսցիլան իմացանք, որ նա հղի է, մեր առաջին մտահոգությունն այն էր, որ երեխան առողջ լինի: Իմ երկրորդ հույսն այն էր, որ դա աղջիկ լինի: Չեմ կարող պատկերացնել առավել մեծ նվեր ունենալու մասին, քան քույրն է, և ես անչափ երջանիկ եմ, որ Մաքսն ու մեր նոր փոքրիկը միմյանց կունենան», - ֆեյսբուքյան իր էջում գրառել է Ցուկերբերգը: