Իրանը Հայաստանում բացեց «Հալալ»-ի սերտիֆիկացման առաջին գրասենյակը
ОбществоՄիջազգային տնտեսության մեջ իր տեղը գտած եւ տարեկան շուրջ երկու հազար միլիարդ դոլար սննդամթերքի առեւտրի ծավալներ ունեցող «Հալալ» կազմակերպության սերտիֆիկացումն արդեն հասանելի է հայ տնտեսավարողներին հենց Հայաստանում:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանընշեց, որ այդ գործընթացը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսավարող սուբյեկտներին իրենց արտադրանքն ավելի մատչելի դարձնել իսլամական 57 պետություններում: «Դեպի իրանական շուկա մուտքը մատչելի եւ դյուրին կլինի մեր գործարարների համար: Դա նաեւ զբոսաշրջության զարգացման խթան կհանդիսանա,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Հայաստանում «Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարիի խոսքով` երկուշաբթի օրը տնտեսավարող սուբյեկտների համար սեմինար կանցկացվի եւ մանրամասն կներկայացվի «Հալալ»-ի համաշխարհային ստանդարտ ձեռք բերելու գործընթացն ու դրա առավելությունները: «Մենք ավելի քան երկու տարի աշխատում ենք Հայաստանում եւ սերտիֆիկատ ենք տրամադրել երկու սպանդ անողների: Հույս ունենք, որ մեր գրասենյակը խթան կհանդիսանա Հայաստանի եւ մուսուլման պետությունների միջեւ առեւտրական կապերի զարգաց մանը»,-հավելեց նա:
«Հալալի» մակնշմամբ արտադրանքի հաստատման չափանիշը պայմանավորված է տվյալ արտադրանքում կամ ծառայությունում «հալալ» ստանդարտի առկայությամբ: Իսլամական համագործակցություն կազմակերպության «հալալ» պարենի ստանդարտը 2010 թվականի հոկտեմբերին ստորագրվել է կազմակերպության անդամ երկրների նախարարների կողմից եւ այժմ այն տվյալ արտադրանքի գնահատման չափանիշ է: