Հայաստանն ակնկալում է կայուն տնտեսական աճ սկսած 2018 թվականից. Կարեն Կարապետյան
ЭкономикаՀայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «Reuters» գործակալությանը:
«Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որոնց արդյունքում կկրճատվեն պետական ծախսերը, կվերացվեն մասնավոր ներդրումների ճանապարհին առկա խոչընդոտները, որպեսզի հաջորդ տարի երկրի տնտեսությունը դրվի կայուն հիմքերի վրա»,- ասել է ՀՀ վարչապետը:
Վարչապետը նշել է, որ նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը մասնավոր հատվածի հետ համատեղ պետք է մշակի կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Նա իրատեսական է համարում այս տարի 850 մլն դոլար ընդհանուր ծավալով ներդրումների ներգրավումը, մեծ մասը՝ մասնավոր հատվածից:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանի կարծիքով՝ «մենք կկարողանանք դիմակայել մարտահրավերներին և հասնել 3,2 տոկոս տնտեսական աճի ընթացիկ տարում»: «Հենց որ կայունացնենք տնտեսական իրավիճակը, 2018 թվականին կարող ենք ունենալ հաստատուն տնտեսական աճ», - ասել է Կարապետյանը:
Վարչապետը նշել է նաև, որ կառավարության ուշադրության կենտրոնում կլինի կոռուպցիայի դեմ պայքարը: