Տեղի ունեցավ սոցիալական հատուկ խմբերի կանանց ձեռքով կարված հագուստների ցուցադրություն
Общество:Գյումրիում տեղի ունեցավ սոցիալական հատուկ խմբերի կանանց ձեռքով կարված հագուստների ցուցադրություն: Մարտի 10-ին «ԼՕՖՏ» կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Կարի կենտրոն կանանց համար» ծրագրի հերթական ավարտական խմբի սաների կարած զգեստների ցուցադրությունը, որին ներկա էին ինչպես մարզային ու քաղաքային իշխանությունների, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, այնպես էլ գործատուներ: Ցուցադրությանը ներկայացված հագուստները հիմնակ անում ազգային տարրեր պարունակող հագուստներ էին, որոնք ինչպես ցուցադրության ավարտին նշեցին շատերը, մեծ հաճույքով կարելի է կրել թե՛ որպես առօրյա հագուստ, և թե՛ երեկոյան:
Ինպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի շահառուներն այն կանայք են, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնությունների, կամ անապահով ընտանիքների երիտասարդ աղջիկներ են: Ծրագրի իրականացման ընթացքում շահառու են ճանաչվել և կարելու վարպետությանը տիրապետել նաև մանկատների սաները, միայնակ մայրերը, ամուսնալուծված կանայք, բազմազավակ մայրերը, փախստականի կարգավիճակ ունեցող կանայք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը, տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում Հայկական Կարիտասը բացահայտել է, որ կա մասնագիտական դասընթացների կարիք՝ աղքատ և լքված ընտանիքների տնտեսական կայունությանը նպաստելու համար: «2007-2016 թթ-ի ընթացքում ավելի քան 120 կին կենտրոնում հաճախել է կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների, և շնորհիվ ձեռք բերած գիտելիքների և կարողությունների` հիմա ունակ է որոշակիորեն ներդրում ունենալ իրենց ընտանիքի կենսապայմանների բարելավման հարցում: 2014թ-ի հուլիսից սկսած Հայ կական Կարիտասը սկսեց «Կարի Կենտրոն կանանց համար» ծրագրի երրորդ եռամյա փուլը, որի նպատակն է կանանց տնտեսապես անկախություն հնարավորություն ընձեռնումը` կարի ուսուցման միջոցով: Մեր շրջանավարտների աշխատունակությունը երաշխավորելու համար ծրագրել ենք ապահովել նրանց` իրենց սեփական փոքր բիզնեսը կազմակերպելու և ղեկավարելու ունակությամբ և կարի պարագաներով` կարի գույքով, որի մեջ են մտնում որոշ նյութեր, որոնք հնարավոր կդարձնեն կանանց համար տնօրինել իրենց սեփական եկամուտը»,-նշեց Գայանե Նորիկյանը:
Ցուցադրության ավարտից հետո ծրագրի պատասխանատուն կոչ արեց գործատուներին աջակցել կենտրոնի կանանց։
Արմենուհի Մխոյան