Իվան Դանիլյանց. Մանչեսթեր կմեկնենք հրաշքի հույսով
СпортՌուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ ոքին Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:
«Անցկացրեցինք 2 տարբեր խաղակեսեր: Առաջին կեսում շատ բան չէր ստացվում: Չկարողացանք ցուցադրել տնային ագրեսիվություն: Այս արդյունքն ունի երկակի իմաստ: Մի կողմից, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 1:1 հաշվով խաղալը վատ չէ: Մյուս կողմից, 2 խաղերով դիմակայությունում Մանչեսթերում հեշտ չի լինելու: Կա ներքին դժգոհություն, քանի որ մենք խաղացինք 45 րոպե:
Անգլիա կմեկնենք հրաշքի հույսով: Նման բան արդեն եղել է: Մեզ համար այժմ ծանր շրջան է՝ բարդ օրացույց, թռիչքներ: Կներդնենք բոլոր ուժերը»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Чемпионат.com»-ը:
Հիշեցնենք, որ Ռոստովում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես էր եկել 67 րոպե եւ դարձել գոլի հեղինակ: