Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. հայ մարզիկները վարկանիշային աղյուսակում
СпортԸմբշամարտի միասնական աշխարհը (UWW) ներկայացրել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2017 թվականի փետրվարի վարկանիշային աղյուսակները:
Տարվա երկրորդ ամսվա ցանկերում հայ ըմբիշները հետևյալ դիրքերում են.
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շարունակում է գլխավորել 98 կգ քաշային կարգի աղյուսակը:
66 կգ քաշային կարգում 2-րդն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն է, Կարեն Ասլանյանը` 15-րդը:
71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 15-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 14-րդը:
85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է: