Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը «բերման ենթարկել» Տիգրան Արզաքանցյանին և ինչ գնով. «Ժամանակ»
Общество«Ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Տիգրան Արզաքանցյանին Սերժ Սարգսյանն է անձամբ կանչել արտասահմանից և հանձնարարել առաջադրել թեկնածությունը։ Հանրապետության ղեկավարը Հայաստանի տեղը վաղուց մոռացած Արզաքանցյանին «բերման է ենթարկել», քանի որ մինչև վերջ վստահ չի եղել, որ եղած ռեսուրսներով ու հնարավորություններով Գեղարքունիքի մարզից կկարողանա Հանրապետականի համար բավարար ձայներ ապահովել։
Դրա դիմաց Սերժ Սարգսյանը խոստացել է կարգավորել Արզաքանցյանի ընտանիքին պատկանող Պռոշյանի կոնյակի գործարանի սնանկացման հարցերը։ Դրանից հետո Արզաքանցյանը կարող է նույնիսկ պարզապես մանդատը վայր դնել»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: