Երևանում մեկնարկել է «Վալդայ» միջազգային երկխոսության ակումբի արտագնա նիստը
ОбществоԵրևանում մեկնարկել է միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստը՝ «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության մեջ» խորագրով:
«Վալդայ»-ի շրջանակներում Հայաստանում են ռուսաստանցի առաջատար փորձագետներ, քաղաքագետներ, հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչներ:
Նիստի մեկնարկին «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի խորհրդի անդամ Անդրեյ Բիստրիցկին ընդգծեց, որ եվրասիական տարածաշրջանը շատ լուրջ տարածաշրջան է, որտեղ արագ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք հնարավոր է փոխեն աշխարհի դասավորվածությունը: «Բայց մեր նպատակը զարգացում, կայունություն ապահովելն է, իսկ դրա համար հարկավոր է զուգահեռ ուսումնասիրել խոշոր խաղացողներին, նրանց նպատակները: Հակառակ դեպքում, մենք չենք կարող վերահսկել իրավիճակը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Բիստրիցկ ին:
ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանն էլ իր ողջույնի խոսքում նշեց, որ տարածաշրջանում որդեգրած ռազմավարության իրականացման համար ժամանակ է պետք, հարկավոր է համբերատար լինել: Նա հավելեց, որ Հայաստանի համար որպես հարթակ կարևոր է եվրասիական ինտեգրացիան: Նրա խոսքով Հայաստանի համար եվրասիական ինտեգրացիան մուտք է նոր՝ բազմահազարանոց շուկա:
Նիստի ընթացքում քննարկումներ են ընթանալու երկու թեմայով՝ «Ինչպես պահպանել կայունություն և ապահովել զարգացում արագ փոփոխվող աշխարհում» և «Եվրասիական ինտեգրացիան և զարգացման նոր ու գլոբալ կենտրոնի ի հայտ գալու հեռանկարները»: