Մրցակիցներս ավելի փորձառու էին. Եվրոպայի փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյան
СпортՀրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյանը խոսել է հին աշխարհամասի առաջնության մասին: «Առաջին անգամ էր, որ մասնակցում էի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Թեպետ արդեն հասկացա, որ անհնարին չէ պայքար մղել: Պետք է քիչ-քիչ առաջ գնալ և պայքարել: Մրցակիցներս ինձնից ավելի տարիքով են, ավելի շատ մեդալներ ունեն, սակայն անհնարին ոչինչ չկա& raquo;,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:
Լիլիթ Մկրտչյանը վազող թիրախ նորմալ վազք մեծահասակների պայքարում 12 մրցակցուհուց խոցելով 369 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակչում 8:6 հաշվով Լիլիթը առավելության է հասել ռուս Օլգա Ստեպանովայի նկատմամբ: Իսկ եզրափակչում 6:2 հաշվով զիջել է ուկրաինուհի Գալինա Ավրամենկոյին: